ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Դասավանդող Կազմ

Վահրամ Հովհաննեսի Սաֆարյան

Կազմակերպության Նախագահ

Վահրամ Հովհաննեսի Սաֆարյան` <<<<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ>>հասարակական կազմակերպության նախագահ, բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, ապրանքագիտական, շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման հետազոտություններ իրականացնելու իրավասությամբ, մասնագիտական գործունեության «24» տարվա ստաժով և փորձագիտական աշխատանքների «13» տարվա ստաժով, անշարժ գույքի գնահատողի N ԱԱԳ 116, N ԱԱԳ 183, N ԱԳԳ 376, N ԱԳԳ 216 որակավորման և վերավորակավորման վկայականներ, գնահատողի վկայական N ԳԳ-2022-23 (տրված՝ 18.11.2022թ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի կողմից), հավաստագրված եվրոպական գնահատողի թիվ REV/USOA/2025/8 վկայական, տրված 01.06.2020թ. գնահատողների միությունների եվրոպական խմբի (TEGoVA) կողմից, ՀՀ ԳԱԱ-ի կողմից 2011թ. հունիսի 30-ին տրված թիվ 179 դատական փորձագետի որակավորման վկայական ապրանքագիտական փորձաքննություններ կատարելու իրավասությամբ «Ապրանքագիտական հետազոտություն» շինարարատեխնիկական կրթությամբ, դատաշինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննություններ կատարելու իրավասությամբ (թիվ 298 վկայական և թիվ 246 որակավորման վկայականներ՝ <<Անշարժ գույքի գնահատում>> և <<Շինարարատեխնիկական հետազոտություն>> մասնագիտությամբ): Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել և իրականացրել է մեթոդոլոգիայի բնույթի աշխատանքներ, ընդգրկվել է գնահատման ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքային խմբերում և գնահատման թեմաներով հեղինակել է  հոդվածներ:
Ինչպես նաև Վ․Սաֆարյանի կողմից հրապարակված <<Սերվիտուտի հասկացությունը և օրենսդրական դաշտի կարգավորման ընդհանուր դրույթները մի շարք երկրներում և ՀՀ-ում>> հոդվածը հրապարակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ( 2014թ․թիվ 5 տեղեկագիր):
Մասնակցել է բազմաթիվ գիտագործնական միջացոռումներին և վերապարտաստման դասընթացներին, Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության կարգավարոմանն բարեփոխմանն ուղղված աշխատանքներում ունի մեծ ավանդ:

Գագիկ Հմայակի Ասրյան

Գագիկ Հմայակի Ասրյան` բարձրագույն տեխնիկական կրթությամբ, գնահատման աշխատանքների «22» տարվա ստաժով: Բազմակի անգամ հանդիսացել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է անշարժ գույքի գնահատման ստանդարտի մշակման աշխատանքներին, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ: Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել և իրականացրել է մեթոդոլոգիայի բնույթի աշխատանքներ ՀՀ Գույքահարկի մասին օրենքի գնահատման մեթոդիկաների, ՀՀ անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի և դրանից ծագող անշարժ գույքի գնահատման ստանդարտի մշակման գործընթացում, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք կառավարության որոշումների մշակման գործընթացում` մասնավորապես տարածագնահատման գոտիների սահմանման և դրանց բազային կադաստրային արժեքների որոշման հետ կապված և այլն: Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության կարգավարոմանն բարեփոխմանն ուղղված աշխատանքներում ունի մեծ ավանդ:

Արարատ Ռաֆիկի Պապոյան

Արարատ Ռաֆիկի Պապոյան` բարձրագույն տեխնիկական կրթությամբ, տեխնիկական գիտությունների թեքնածու, գնահատման աշխատանքների «23» տարվա մասնագիտական ստաժով: «Հանդիսանում է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ստեղծված որակավորման հանձնաժողովի անդամ: Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել և իրականացրել է մեթոդիկաների բնույթի աշխատանքներ ՀՀ Գույքահարկի մասին օրենքի գնահատման մեթոդիակաների, ՀՀ անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի և դրանից ծագող անշարժ գույքի գնահատման ստանդարտի մշակման գործընթացում, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք կառավարության որոշումների մշակման գործընթացում` մասնավորապես տարածագնահատման գոտիների սահմանման և դրանց բազային կադաստրային արժեքների որոշման հետ կապված և այլն: Մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներում: Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության կարգավորման և բարեփոխմանն  ուղղված աշխատանքներում ունի մեծ ավանդ:

Պարտադիր Դասընթացներ

📣 Մեկնարկում է գնահատման վերապատրաստման հերթական  դասընթացը,

ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ⤵️

⏰ Դասընթացի տևողությունը՝

Երկուշաբթի - Ուրբաթ |  ժամը 18:30 - ից
Շաբաթ | 11։30 - ից
2 ժամ տևողությամբ (ընդհանուր՝ 26 ժամ)։

💵 Արժեքը - 80.000 ՀՀ դրամ

📑 Պահանջվող փաստաթղթեր՝
✔️ Բարձրագույն կրթության դիպլոմի ( պատճեն),
✔️ Անձնագրի, սոց․քարտի (պատճեն ),

⚠️ Դասերը անցկացվելու են օնլայն, Zoom հավելվածով

⚡️ Դասընթացի վերջում տրվում է հավաստագիր, որը ուժի մեջ է տրման օրվանից մինչև 6 ամիս ժամկետում։

Մասնակցության հայտերը ընդունվում են  մինչև հուլիսի 31-ը։

Մանրամասների համար

Լրացրեք դաշտերը և ուղարկեք հայտ, մեր մասնագետը հնարավորինս արագ կապ կհաստատի Ձեզ հետ և կպատասխանի բոլոր հարցերին։

Անուն *
Հեռախոսահամար *

ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային օրերին՝ 09:00 մինչև 18:00
Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի

© Բոլոր իրավունքները պաշտպանված են
Created - By Mirakyans