ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր պատմությունը

1990-ական թվականների սկզբին երբ Հայաստանի Հանրապետության տնտեսությունն անցավ շուկայական սկզբունքներին, առավել ռեալ պահանջարկ առաջացավ գույքի արժեքը՝ գնահատման միջոցով որոշելու համար և 2002 թվականի մայիսի 15-ին ընդունվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» ԵՎ «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայցատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ», «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ» և «ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ»  գործունեությունների  իրականացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը, որը հանդիսանում է գնահատման գործունեության կարգավորման առաջին իրավական ակտը:

Փորձագիտական խորհուրդ

Փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկվում են առնվազն տաս տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող Միության անդամները: Փորձագիտական խորհուրդը հանդիսանում է Միության հիմնական օղակներից մեկը, որը համաձայն ՙՓորձագիտական խորհրդի՚ կանոնակարգի իրականացնում է իր անդամների կողմից կազմված գնահատման հաշվետվությունների վերաբերյալ, գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա, կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրում է եզրակացություն գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ:

Ուսումնամեթոդական խորհուրդ

Խորհուրդի հիմնական խնդիրները կայանում են մեթոդական ցուցումների մշակումը և տարածումը, ինչպես նաև գնահատողների մասնագիտական գիտելիքների որակի բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպումն ու անցկացումը: Բացի այդ, նկատի ունենալով ՙԳնահատման գործունեության մասին՚  ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը՝ՙորակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի և ստացել համապատասխան հավաստագիր՚ Միությունը Ուսումնամեթոդական խորհրդի միջոցով կազմակերպում և անցկացնում է վերապատրաստման դասընթացներ և ավարտելուն պես մասնակիցներին շնորհվում են հավաստագրեր: Խորհրդի գործառույթներն են նաև գնահատման գործունեության վերաբերյալ օրենսդարական և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանց առաջխաղացումը: 

Կարգապահական կոմիտե

Կարգապահական կոմիտեն ուսումնասիրում է բողոքները և Փորձագիտական խորհրդի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքներից կախված՝ ընդունում է համապատասխան որոշումներ: Բացի այդ, քննարկում է մասնագիտական վարքագծի հետ կապված հարցերը և ընդունում է համապատասխան որոշումներ և իրականացնում է Կարգապահական կոմիտեի կանոնակարգով սահմանված այլ գործառույթներ:

Հուշագիր

ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային օրերին՝ 09:00 մինչև 18:00
Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի

© Բոլոր իրավունքները պաշտպանված են
Created - By Mirakyans