ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԳԾԵՐ

Գնահատման ընդհանուր ստանդարտի նախագիծ

Տեղեկացնում ենք, որ 2022 թվականի օգոստոսի 24-ին ընդունված և օգոստոսի 27-ին
ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետությունում գնահատման ստանդարտները, ինչպես նաև
գնահատողի վարքագծին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»  թիվ 1355-Ն
կառավարության որոշմամբ սահմանված` Գնահատման ընդհանուր ստանդարտում (հավելված N 1),
Անշարժ գույքի գնահատման ստանդարտում (հավելված N 2) և Շարժական գույքի գնահատման
ստանդարտում (հավելված N 3) ամրագրված որոշ դրույթների մեկնաբանումը ունի հստակեցման և
պարզեցման, իսկ որոշ դեպքերում լրացուցիչ մեկնաբանման կարիք: Սույնի հետ կապված
««Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների Ինքնակարգավորվող Համահայկական Միություն»
հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Միություն) կողմից ձևավորված հանձնաժողովի
միջոցով կանոնավոր կերպով իրականացվում են վերը նշված աշխատանքները:

Տեղեկացնում ենք նաև, որ ներկայումս, գնահատողների կողմից կիրառման ենթակա
ստանդարտների շրջանակում գործնականում կատարվող գնահատման աշխատանքների
ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև միջազգային ստանդարտների ուսումնասիրության
արդյունքները ցույց են տալիս, որ գործող գնահատման ստանդարտների որոշ պահանջներ ունեն
փոփոխման և լրամշակման կարիք, որի վերաբերյալ աշխատանքները Միությունն արդեն իսկ
նախաձեռնել է և փուլային կերպով կներկայացնի գնահատող համայնքին:

Հիմք ընդունելով վերոգրյալը, խնդրում ենք Ձեզ, հնարավորինս սեղմ ժամկետում՝ 10 (տաս)
աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Ձեր դիտարկումները, դիտողությունները և
առաջարկությունները:

Էթիկայի դրույթներ

Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության կարգ

ՈՒղեցույց անշարժ և շարժական գույքի գնահատման մեթոդիկայի

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ

ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային օրերին՝ 09:00 մինչև 18:00
Հանգստյան օրեր՝ Շաբաթ և Կիրակի

© Բոլոր իրավունքները պաշտպանված են
Created - By Mirakyans