Մուտք գործել

Ձեր Անունը Գաղտնաբառ

Մոռացել եք Գաղնաբառը Սեղմեք այստեղ

հաշիվ չունեք ստեղծել մեկը

Նորություններ

Մասնակից Դառնալ

Հարգելի՛ ընկերներ, տեղեկացնում ենք, որ ներկայումս գնահատողների կողմից կիրառման ենթակա ստանդարտների շրջանակում՝ գործնականում կատարվող գնահատման աշխատանքների ուսումնասիրության արդյունները, ինչպես նաև միջազգային ստանդարտների ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ գործող գնահատման ստանդարտների որոշ պահանջներ ունեն փոփոխման և լրամշակման կարիք, որի վերաբերյալ աշխատնքները Միությունն արդեն իսկ նախաձեռնել է, որն էլ նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ: Սույնով տեղեկացնում ենք, որ աշխատանքները դեռևս գտնվում են աշխատանքային և մշակման փուլում: Բոլոր շահագրգիռ անձանց ովքեր հանդես կգան առաջարկներով և կփոխանցեն էլ ավելի առողջ մտքեր կարող են միանալ մեր աշխատանքային խմբին մասնակցելով քննարկումներին: Առաջարկների համար դիմել գրասենյակ

Հեռ․՝ ☎️ +374 33 381 810

Հայտարարություն

Տեղեկացնում ենք, որ «Փորձագիտական խորհուրդ» Գնահատողների ինքնակարգավորող համահայկական միություն» ՀԿ-ի դասավանդող կազմը սույն թվականի օգոստոսի 15-ից կանցկացնի գնահատման հերթական վերապատրաստման դասընթացը։
Ցանկացողները մանրամասների համար կարող են կապ հաստատել մեզ հետ 📞+(374) 33 381-810 հեռախոսահամարով, կամ գրել մեր էլեկտրոնային 👝 spaesarm@mail.ru hասցեին։

Կադաստր

անշարժ գույքի շուկա

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 49 հազար 395 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2010-2023թվականների ընթացքում գրանցված եռամսյակային ամենաբարձր ցուցանիշն է:

Գործարքների քանակը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 15%-ով, մինչդեռ նախորդ եռամսյակի համեմատ՝ նվազել 10.3%-ով:

Հունվար-մարտ ամիսներին մայրաքաղաքում աճել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գները։ Նախորդող տարվա չորրորդ եռամսյակի համեմատ (1 քառ. մետրի հաշվարկով) աճը կազմել է 1.8%, իսկ առաջին եռամսյակի համեմատ՝ 10.6%:

2023թ.-ի առաջին եռամսյակում իրականացվել է անշարժ գույքի նկատմամբ 3078 վարձակալության գործարք, որը 2022թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 39.3%-ով։ 2022-ի չորրորդ եռամսյակի համեմատ վարձակալության գործարքների քանակը աճել է 3․7%-ով:

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՀ-ում

ԳՆԱՀԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Արբիտրաժային պրակտիկա

ԳՆԱՀԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Շինարարկական աշխատանքների խոշորացված ցուցանիշներ (ՇԱԽՑ)

ԳՆԱՀԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Վաճառքի և վարձակալության տվյալների վերաբերյալ տեղեկություններ

ԳՆԱՀԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Միության կողմից մշակված մեթոդական ցուցումներ

ԳՆԱՀԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Նախատեսվող միջոցառումներ, Գնահատման պրակտիկան

ԳՆԱՀԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Հոդվածներ, դասագրքեր, հոդվածներ, Օգտակար հղումներ