Մուտք գործել

Ձեր Անունը Գաղտնաբառ

Մոռացել եք Գաղնաբառը Սեղմեք այստեղ

հաշիվ չունեք ստեղծել մեկը

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկվում են առնվազն տաս տարվա գնահատողի աշխատանքային փորձ ունեցող Միության անդամները: Փորձագիտական խորհուրդը հանդիսանում է Միության հիմնական օղակներից մեկը, որը համաձայն ՙՓորձագիտական խորհրդի՚ կանոնակարգի իրականացնում է իր անդամների կողմից կազմված գնահատման հաշվետվությունների վերաբերյալ, գնահատման սուբյեկտների և շահառուների դիմումների հիման վրա, կատարում է գնահատման հաշվետվությունների մասնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում կազմվում են համապատասխան եզրակացություններ, այդ թվում՝ գնահատված օբյեկտի արժեքի արժանահավատության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրում է եզրակացություն գնահատման հաշվետվության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և գնահատման ստանդարտներին համապատասխանության վերաբերյալ:

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Կարգապահական կոմիտեն ուսումնասիրում է բողոքները և Փորձագիտական խորհրդի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքներից կախված՝ ընդունում է համապատասխան որոշումներ: Բացի այդ, քննարկում է մասնագիտական վարքագծի հետ կապված հարցերը և ընդունում է համապատասխան որոշումներ և իրականացնում է Կարգապահական կոմիտեի կանոնակարգով սահմանված այլ գործառույթներ:

ՈԻՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Խորհուրդի հիմնական խնդիրները կայանում են մեթոդական ցուցումների մշակումը և տարածումը, ինչպես նաև գնահատողների մասնագիտական գիտելիքների որակի բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպումն ու անցկացումը:

Բացի այդ, նկատի ունենալով ՙԳնահատման գործունեության մասին՚ ՀՀ օրենքի ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջը՝ՙորակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք, որոնք վերջին վեց ամսվա ընթացքում մասնակցել են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպություններից որևէ մեկի անցկացրած վերապատրաստման դասընթացի և ստացել համապատասխան հավաստագիր՚ Միությունը Ուսումնամեթոդական խորհրդի միջոցով կազմակերպում և անցկացնում է վերապատրաստման դասընթացներ և ավարտելուն պես մասնակիցներին շնորհվում են հավաստագրեր:

Խորհրդի գործառույթներն են նաև գնահատման գործունեության վերաբերյալ օրենսդարական և նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանց առաջխաղացումը: Ուսումնամեթոդական խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև։