Մուտք գործել

Ձեր Անունը Գաղտնաբառ

Մոռացել եք Գաղնաբառը Սեղմեք այստեղ

հաշիվ չունեք ստեղծել մեկը

ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այնուհետև բանկային համակարգի և հիփոթեքի շուկայի զարգացումը, ինչպես նաև սեփականության իրավունքի փոխհարաբարութուններում ծագող խնդիրների անհրաժեշտութամբ պայմանավորված 2005 թվականի հոկտեմբերի 04-ին ընդունվեց «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի ընդունումից հետո որոշակիորեն կարգավորվեցին անշարժ գույքի գնահատման փոխահարաբերությունները, սակայն ոլորտի զարգացման շարունակում տեղի չէր ունենում: Գնահատման գործունեության ծագումից ի վեր, ոլորտի նկատմամբ մտահոգված անհատների պարբերաբար փորձեր էին իրականացնում միավորել գնահատողներին, սակայն իրավական և օրենսդրական համակարգի բացակայության պայմաններում բոլոր այդ փորձերը նշագծված արդյունքի չէին բերում:

Չնայաց ոլորտում առկա բոլոր դժվարությունների, ոլորտի մասին մտահոգված գնահատողները կրկին անգամ փորձեցին միավորել գնահատղներին, որի համար ինքնաբուխ կերպով տեղի էին ունենում աշխատանքային հանդիպումներ, որոնց արդյունքում ուրվագծվեց գնահատողների միության ստեղծման անհրաժեշտությունը և արձանագրվեցին նպատակները, իսկ 2018 թվականի նոյեմբերի 10-ին Թեքեյան կենտրոնում կազմակերպված ժողովին, որին մասնակցեցին ՀՀ տարածքում որակավորված անշարժ գույքի գնահատողների մեծամասնությունը, արձանագրվեց Միության անվանումը և կանոնադրության նախագծի միաձայն հավանության արժանացավ:

Հիմնադրման պահից սկսած Միությունն իրեն հնարավորությունների սահմաններում իրականացրել է մեծածավալ աշխատանքներ, մասնավորապես մշակել և լիազոր մարմնին է հանձնել <<Հայաստանի Հանրապետության գնահատման գործունեության զարգացման և կարգավորման մասին հայեցակարգը>>, որում ներկայացված մի շարք դրույթներ արդեն իսկ ամրագրվել են <<Գնահատման գործունեության մասին>> ՀՀ օրենքում, ակտիվ մասնակցություն է ունեցել <<Գնահատման գործունեության մասին>> ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի մշակման գործառույթներում, ոլորտում առկա խնդիրների լուսաբանումը մեդիաների միջոցով, կազմակեպում է և անցկացնում է դասընթացներ, մի շարք միջազգային գործընկերների հետ կնքվել է համագործակցության հուշագրեր, Միության անդամները հասարակական հիմունքներով ներգրավված են մասնագիտական և որակակավորման հանձնաժողովի աշխատանքներում, հավաքագրել է մասնագիտական գրականություն, սկիզբ է դրվել Միության անդամների անդամակցությունը միջազգային հեղինակավոր Գնահատման միություններին և այլ աշխատանքներ որոնք նպաստել են և նպաստելու են ոլորտի կայացմանը և զարգացմանը: Կարծում ենք, որ <<Գնահատման գործունեության մասին>> ՀՀ օրենքի ընդունմամբ ինքնակարգավորվող մարմինների դերակատարությունը ոլորտի զարգացման առումով ավելի կբարձրանա և հնարավորություն կնձեռնի Միության կայացմանը: Թվարկված փոքր ձեռք բերումները համարում ենք մեր անցողիկ բարդ ճանապարհի սկիզբը: Համոզված ենք, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք նվաճել բարձր արդյունքների: