Մուտք գործել

Ձեր Անունը Գաղտնաբառ

Մոռացել եք Գաղնաբառը Սեղմեք այստեղ

հաշիվ չունեք ստեղծել մեկը

Պարտադիր Դասընթացներ

Տեղեկացնում ենք, որ համաձայն «Գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետով և 27-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պահանջների համաձայն <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ>> ՀԿ-ն (այսուհետ՝ Միություն)ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաստատված ծրագրին համապատասխան, յուրաքանչյուր եռամսյակ կազմակերպում և անցկացնում է գնահատման վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացների արդյունքում ունկնդիրները ծանոթանում են Հայաստանի Հանրապետությունում գնահատման ոլորտում ներկայումս գործող իրավակարգավորումներին և գնահատման իրականացման համար անհրաժեշտ տարրական գիտելիքներ ու հմտություններ:

Դասընթացների նպատակն է՝ յուրացնել գույքի գնահատման մոտեցումների և մեթոդների ամբողջական պատկերացումների ձևավորում, շուկայական տնտեսության մեջ գնահատման գործնական հմտությունների յուրացում և գույքի գնահատման ոլորտում գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավասությունների ձևավորում, այդ թվում՝

1. գնահատման պատվիրատուներին և շահառուներին գույքի գնահատման և անշարժ գույքի տնտեսական կառավարման վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ մատուցելու ունակություն, գնահատման օրենսդրության և գնահատման ստանդարտների վերաբերյալ խորհդատվության տրամադրման ունակություն,

2. պատվիրատուների հետ քննարկելու և գույքի գնահատման համար պայմանագրեր և գնահատման առաջադրանք կազմելու ունակություն,

3. գնահատման օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու և վերլուծելու ունակություն, ներառյալ այդ օբյեկտների իրավական և տեխնիկական կարգավիճակը և դրանց դրանց արժեքի վրա ազդող այլ պարամետրեր սահմանելու ունակություն,

4. գնահատման օբյեկտների տեղատեսության աշխատանքներ իրականացնելու ունակություն՝ համաձայն գնահատման առաջադրանքի պահանջների,

5. համապատասխան շուկայի կառուցվածքը, ընթացիկ շուկայական պայմանները և գնահատվող գույքի հետ շուկայական գործարքների բնորոշ պայմաններ հայտնաբերելու և ուսումնասիրելու ունակություն, ինչպես նաև նման գործարքներում շուկայի բնորոշ մասնակիցների բնութագրերը ուսումնասիրելու ունակություն,

6. շուկայում հիմնական գնագոյացման գործոնները բացահայտելու ունակություն,

7. գնահատման տարբեր մոտեցումների և մեթոդների համապատասխանությունը և դրանց կիրառման ունակությունը

8. համադրելի օբյեկտների կամ համեմատության այլ միավորներ ընտրելու ունակություն,

9. ծախսերի և ակնկալվող եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրելու ունակություն,

10. արժեքի հաշվարկներ իրականացնելու կարողություն և ենթադրությունների հստակեցում, որոնց վրա հիմնված են հաշվարկները,

11. գնահատման օբյեկտի վերջնական արժեքի որոշման կարողություն, ինչպես նաև ստացված արդյունքի կիրառման սահմանների և /կամ/ սահմանափակումների որոշելու ունակություն,

12. անհատական գնահատման հաշվետվություններ կազմելու ունակություն՝ գնահատման ստանդարտների պահանջներին համապատասխան,

13. գնահատման աշխատանքներին այլ մասնագետներ ներգրավելու համար դեպքերի բացահայտելու ունակություն:

Դասընթացին մասնակցել ցանկացողները կարող են լրացնել դիմում, ներկայացնել պահանջվող փաստաթղթերի փաթեթը և վճարել միանվագ գումար՝ 70.000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ կազմակերպության հաշվեհամարին «220473350068000 ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրեկոլ Բանկ» ՓԲԸ: Առավել մանրամասն հարցերի և առաջարկների համար կարող եք զանգահարել միության գրասենյակ՝ Հեռ: +(374) 033-38-18-10, գրել` spaesarm@mail.ru Էլեկտրոնային հասցեին, կամ այցելել ք. Երևան Դավիթ Անհաղթ 23/23 հասցե: Դիմումին կից անհարժեշտ է ներկայացնել հետևալ փաստաթղթերը՝ անձնագրի կամ ID քարտի, լուսապատճենները, բարձրագույն կրթության դիպլոմ: Նյութերը կնդունվեն նաև էլեկտրոնային տարբերակով:

<<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>>

ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ>> ՀԿ

ՆԱԽԱԳԱՀ՝ Վ․Հ․ՍԱՖԱՐՅԱՆԻՆ

ԴԻՄՈՒՄ

Ես՝------------------------------------------------------------------------------------------------ս ցանկանում եմ մասնակցել <<ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ>> ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ>> ՀԿ-ի կողմից կազմակերպվող գնահատման դասընթացներին: Դաընթացների անցկացման պայմաններին ծանոթացել եմ նախապես

Կից ներկայացնում եմ անձնագրի կամ ID քարտի, լուսապատճենները, դիպլոմ:

Դիմող՝ -------------------- -------------------------------

ստորագրություն Անուն.Ազգանուն

Ամսաթիվ՝