Գագիկ Հմայակի Ասրյան
Գագիկ Հմայակի Ասրյան` բարձրագույն տեխնիկական կրթությամբ, գնահատման աշխատանքների «22» տարվա ստաժով: Բազմակի անգամ հանդիսացել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ստեղցված մասնագիտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է անշարժ գույքի գնահատման ստանդարտի մշակման աշխատանքներին, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ: Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել և իրականացրել է մեթոդոլոգիայի բնույթի աշխատանքներ ՀՀ Գույքահարկի մասին օրենքի գնահատման մեթոդիակաների, ՀՀ անշարժ գույքի գնահատման գործունեության մասին օրենքի և դրանից ծագող անշարժ գույքի գնահատման ստանդարտի մշակման գործընթացում, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք կառավարության որոշումների մշակման գործընթացում` մասնավորապես տարածագնահատման գոտիների սահմանման և դրանց բազային կադաստրային արժեքների որոշման հետ կապված և այլն: Հայաստանի Հանրապետությունում գնահատման գործունեության կարգավարոմանն բարեփոխմանն ուղղված աշխատանքներում ունի մեծ ավանդ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԳՆԱՀԱՏՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ